Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Իշխանություն՝ առանց տարածքի

Իշխանություն՝ առանց տարածքի
29.02.2024 | 18:05


Մի ժամանակ «դուխով» Նիկոլը հայտարարում էր, որ կա՛մ ինքը կլինի վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենալու: Սա, ենթադրաբար, նշանակում էր, որ երկիրը կվերածվի տարածքի՝ առանց իշխանության: Վեցամյա վարչապետության, այսինքն՝ արհավիրքներից հետո, նույն անձն ասում է. «Եթե այդպիսի ընտրություն պիտի լինի՝ Նիկոլ Փաշինյանը, թե ՀՀ-ն, թող չլինի Նիկոլ Փաշինյանը»: Գիտակցության գալն ակնհայտ է, բայց երևի մեկ այլ վեցամյա շրջան է պետք, որպեսզի չլինի Նիկոլը:
Վախենամ, որ այդ ժամանակ արդեն Հայաստանն այլևս չի լինի: Ասվածը՝ ՀՀ իրավապահներին ու ԱԺ պատգամավորներին ի գիտություն:

Վախթանգ Սիրադեղյան

Դիտվել է՝ 1842

Մեկնաբանություններ